3265 դիտում
16:12 05-02-2020
Մեսիին զայրացրել է թիմի մարզական տնօրենի հայտարարությունը
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին բավական կոշտ է արձագանքել ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի խոսքերին:
Աբիդալը հայտարարել էր, որ սկսել է մարզիչ Էրնեստո Վալվերդեին պաշտոնանկ անելու ուղղությամբ աշխատել դեկտեմբերի 18-ին «Ռեալի» հետ խաղից (0:0) հետո: Եվ նաև ասել էր, որ «շատ խաղացողներ դժգոհ էին Վալվերդեից»:
«Անկեղ ասած, սա ինձ դուր չի գալիս, ես կարծում եմ, որ ամեն մեկը պետք է պատասխանատվություն կրի իր խնդիրների համար և հոգ տանի իր որոշումների համար:
Խաղացողները դա անում են խաղադաշտում: Եվ հենց մենք ենք առաջինը հասկանում, երբ մեր մոտ ինչ-որ բան այն չէ:
Մարզական բաժնի ներկայացուցիչները պետք է պատասխանատվություն վերցնեն կառավարման, իրենց ընդունած որոշումների համար՛
Վերջապես, ես կարծում եմ, որ երբ խոսում ենք խաղացողների մասին, ապա պետք է անուններ տանք, քանի որ հակառակ դեպքում մենք բոլորին ենք անվանարկում ու շահարկում այն, ինչը չի համապատասխանում իրականությանը», գրել է Մեսին իր ինստագրամում:
Նմանատիպ նյութեր
2838 դիտում
09:13 22-07-2021
Արայիկ Հարությունյանը զայրացրել է թիմի անդամներին. «Ժողովուրդ»
12809 դիտում
11:20 11-10-2014
Մանվել Գրիգորյանին զայրացրել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունը, բայց նրա արձագանքն ավելի խոսուն է
Այս բաժնից
3100 դիտում
23:38 18-10-2024
Վիրավորելու միտում չենք ունեցել․ «Փյունիկ»-ը ներողություն է խնդրում
1993 դիտում
20:32 18-10-2024
Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում հանդիպել է քաղաքական, հասարակական շրջանակների հետ
1108 դիտում
13:22 18-10-2024
ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ