3961 դիտում
09:13 21-04-2020
Հայկ Մարությանի կողմից մի շարք պաշտոնների նշանակումը դատարանը անվավեր է ճանաչել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից մի շարք պաշտոնների նշանակումը դատարանը անվավեր է ճանաչել: 2019 թվականին Երևանի քաղաքապետարանը աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոննների թափուր տեղի համար մրցույթներ էր հայտարարվել: Երևանի քաղաքապետարանի կողմից վերոնշյալ պաշտոնների համար հայտարարված մրցույթներին մասնակցել է նաև Արսեն Ավետիսյանը, սակայն ներկայացված պաշտոնների համար անցկացված մրցույթներից ոչ մեկով հաղթող չի ճանաչվել և դիմել է դատարան։
Եվ, ահա, դատավոր Գրիգոր Առաքելյանը լսել է բոլոր կողմերին և 1 տարի անց՝ 2020 թվականի մարտի 2-ին, կայացրել է որոշում՝ բավարարելով հայցը և անվավեր է ճանաչել այդ պաշտոնների համար անցկացված մրցույթները և Երևանի քաղաքապետի կարգադրությունները: Ստացվում է` արդեն մեկ տարի պաշտոնավարող անձինք ոչ օբյեկտիվ մրցույթի արդյունքում են նշանակվել։ Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանում «բեսպրիդել» է. ում ցանկացել, անցկացրել են և մի բան էլ դատարանի որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարան՝ փորձելով այդպես ժամանակ շահել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
17499 դիտում
19:07 23-03-2020
Երևանի «կարգին» քաղաքապետի «կարգին» ձախողումը. մաս 2 կամ դատարանը անվավեր է ճանաչել քաղաքապետի մի շարք որոշումներ
7632 դիտում
10:03 15-01-2019
131 կողմ, 1 անվավեր․ ինչ է նշվել միակ անվավեր քվեաթերթիկի վրա․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»