Արթուր Միրզոյան. Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի 31 տարվա փայտաշեն կացարանները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում
Արթուր Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«2020 թիվ քաղաք Ստեփանավան՝ Աշոտաբերդ թաղամաս.....
Թաղամասը բաղկացած է փայտաշեն կացարաններից և տրվել է ՝երկրաշարժից բնակարան կորցրած բնակիչներին՝ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ։
Անցել է 31 տարի և կացարանները ի դեպ թաղամասը գազաֆիկացված չի և ջեռուցվում է փայտով կամ հոսանքով(մեկ սենյակ)։
Թաղամասի մասին հիշել են միայն ընտրությունների նախաշեմին կամ ողբերգական դեպքերի ժամանակ(ի դեպ հրդեհի պատճառով եղել են զոհեր) սուտ ու փուչ խոստումներով։
Կացարանները հարուստ են՝առնետներով և բազմատեսակ միջատներով, բնակիչների մեծամասնությունը տառապում են մի շարք հիվանդություններով (սնկային,ֆարինգիտ և այլն) ինչը պայմանավորված է նեխած փայտի հետ։
Հիմա կարևորը՝պետությունը պարտավորություն չի կրում թաղամասի բնակիչների համար, քանի որ նախկին իշխանությունը կացարանների ժամանակավոր լինելը փոխարինել են մշտական կացարաններով։
Կոչ եմ անում, հորդորում և խնդրում եմ բոլոր բնակիչների անունից՝ պատկան մարմիններին ,շուտափույթ լուծումներ գտնել այս թաղամասի համար,այլապես համբերության բաժակը լցվում է և այս անմարդկային պայմաններում գոյատևելը անհնար է»: