3759 դիտում
12:34 30-04-2020
Մեծամորի ԲԿ-ի շենքերից մեկը հատկացվեց Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին. փորձաքննությունների համար էլ Երևան չեն գա
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց թույլատրել «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
ՀՀ կողմից ձեռքբերված անշարժ գույքը ամրացնել Արմավիրի մարզպետի աշխատակազմին, ապա անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Արմավիրի մարզում դատաբժշկական փորձաքննությունների լիարժեք և արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է առանձին տարածք դատաբժշկական գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմաններով։
Նշված նպատակի համար թե աշխարհագրական տեղակայմամբ և թե առկա շենքային պայմաններով առավել նպատակահարմար է գտնվել Մեծամորի ԲԿ սեփականության իրավունքով պատկանող, վերջինիս կողմից ներկայում չօգտագործվող շինություններից մեկը, որը հետագայում շենքային պայմանների բարելավման, տեխնիկական և լաբորատոր միջոցներով հագեցման աշխատանքներից հետո հնարավորություն կընձեռնի լիարժեք կազմակերպելու վերը նշված գործընթացը:
Նմանատիպ նյութեր
2064 դիտում
14:58 21-07-2014
Հայաստանում կգործի դատաբժշկական փորձաքննությունների միասնական կանոնների համակարգ
1102 դիտում
20:58 14-04-2015
Ստացվել են Սամսոնյանների նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները
1624 դիտում
15:19 26-08-2020
Սևանը կունենա դատաբժշկական փորձաքննությունների իրականացման նոր կենտրոն և դիահերձարան
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»