1445 դիտում
15:37 09-05-2020
Փորձ է արվում Արցախյան պատերազմը և մեր հաղթանակն ասոցացնել հանցագործության հետ. Անդրանիկ Թևանյան
Հայաստանում իշխանության է եկել «Թավշյա հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան Արցախյան ազատամարտը» կարգախոսն ունեցող ուժը։ Երեկ էլ դա ապացուցվեց խորհրդարանի դահլիճում՝ այդ կարգախոսը հրապարակավ բարձրաձայնողի գործուն մասնակցությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը «Ինչո՞վ կավարտվի պետության և իշխանության հակամարտությունը» վերտառությամբ գրառումում:
«Այսօր տոնական օր է։ Դա առիթ է, որպեսզի գնահատական տանք, այլ ոչ թե կենացներ հնչեցնենք։ Հատկապես երբ կենացների մեջ շատ հաճախ «ֆալշ» նոտաներ են լինում։
Հայաստանում իշխանության է եկել «Թավշյա հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան Արցախյան ազատամարտը» կարգախոսն ունեցող ուժը։ Երեկ էլ դա ապացուցվեց խորհրդարանի դահլիճում՝ այդ կարգախոսը հրապարակավ բարձրաձայնողի գործուն մասնակցությամբ։
Դա հակապետական ու հակահայկական կարգախոս է, ըստ որի՝ «հպարտ Պողոսին» համոզում են, որ իր թշնամին ոչ թե Ադրբեջանն է, այլ հեղափոխության առաջնորդի կողմից «սև», «հակահեղափոխական», «հիասթափված» պիտակավորումը ստացածները։ Համոզում են, որ Ադրբեջանը կիրթ է և կառուցողական, և որ մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի։
Այդ կարգախոսի շրջանակներում բացառապես դրական գնահատականներ են տրվում Ալիևին և բացառապես բացասական մակդիրներ են փակցվում Արցախյան պատերազմն անցած ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Փորձ է արվում Արցախյան պատերազմը և մեր հաղթանակն ասոցացնել հանցագործության հետ։
«Թավշյա հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան Արցախյան ազատամարտը» կարգախոսը «Քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, Սերգո ջանը լավ չի ապրելու» կարգախոսի փոխակերպված տարբերակն է։ Դա ապազգային նեոբոլշևիզմի դրսևորում է։
Առաջին ալիքի հեղափոխական բոլշևիկները հանուն իրենց իշխանության դավաճանեցին Ռուսաստանի ազգային շահերին՝ հանդես գալով «Վերածենք կայսերապաշտական պատերազմը քաղաքացիականի» կարգախոսով։ 1918–ին Բրեստ–Լիտովսկում իրենց դավաճանական քայլերը թաքցնելու համար բոլշևիկները «հպարտ Իվանին» առաջարկեցին արտաքին թշնամուն փոխարինել ներքինով։ Խոստացան կուլակաթափությունից հետո հողը գյուղացուն տալ, գործարանը՝ բանվորներին, իսկ խրճիթներին բերել խաղաղություն։ Արդյունքում՝ ունեզրկում, սով, անազատություն և միլիոնավոր սպանվածներ։
ՀՀ–ում 2018–ից հետո ձևավորված իշխանությունը ամբոխավարական է՝ նեոբոլշևիկյան «սոուսով»։ Դա նշանակում է, որ խոր հակասություն է առաջացել պետության և իշխանության միջև։ Քանզի ամբոխավարությունը պետությունը քանդող կոդ է։
Կդիմանա՞ն Հայաստանն ու Արցախն այս ներքին մարտահրավերներին։ Այս հարցի պատասխանը յուրաքանչյուրիցս է կախված։ Սա ազգայինից ու քաղաքականից բացի նաև տեսակի ու մտածողության կռիվ է։
Ես իմ կռիվը մինչև վերջ տալու եմ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1745 դիտում
10:26 28-01-2014
«Ուկրաինացիների հաղթանակն Ազատ Հայաստանի հաղթանակն է». Առավոտ
2158 դիտում
17:35 03-04-2019
Ապրիլյան պատերազմը մեր փայլուն հաղթանակն է. Մենուա Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված