4184 դիտում
18:00 24-05-2020
Ռուբեն Մելիքյան. Քաջարանի ոստիկանությունում անազատության մեջ պահվող անձին առերևույթ խոշտանգելու փաստով պետք է անմիջապես քրեական գործ հարուցվի
«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաջարանի ոստիկանությունում անազատության մեջ [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/24/1155526/]պահվող[/url] անձին առերևույթ խոշտանգելու փաստով ոչ թե պետք է ծառայողական քննություն իրականացվի, ոչ թե պետք է նյութերի նախապատրաստություն իրականացվի, այլ անմիջապես քրեական գործ հարուցվի՝ որպես պետության բացարձակ անհրաժեշտ (սակայն ամենևին ոչ բավարար) արձագանք։
Հայաստանյան ակտիվ հանրության տևական ջանքերի շնորհիվ տարիներ առաջ հաջողվել էր սկզբունքորեն ձերբազատվել ոստիկանությունում ծեծուջարդի արատավոր պրակտիկայից, ու հիմա, իշխող քաղաքական ուժի լիակատար պատասխանատվությամբ, այդ արատավոր պրակտիկան բոլորիս աչքի առջև վերակենդանանում է։
Թույլ չենք տալու»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2317 դիտում
15:22 31-12-2021
«Այնպես են անում, որ Աշոտ Մինասյանը մեկ րոպե ավել մնա անազատության մեջ». Ռուբեն Մելիքյան. aravot.am
Այս բաժնից
808 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը