856 դիտում
12:28 01-06-2020
Տնտեսավարողներն արագացված ամորտիզացիայի գործիքի հնարավորություն կստանան. օրինագիծը հաստատվեց
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով թույլ է տրվում, որ տնտեսավարողը սեփական հայեցողությամբ որոշի ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետը, կամ, այլ կերպ ասած, առաջարկվում է արագացված ամորտիզացիայի գործիք:
«[url=https://armenpress.am/arm/news/1016951.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 112 «կողմ» ձայն:
Այսօր գործող օրենսդրությամբ, եթե տնտեսավարողը ներդրումներ է կատարում, ծախսեր անում սարքեր ձեռք բերելու կամ շենք-շինություններ կառուցելու կամ ձեռք բերելու համար, նա չի կարող այդ ծախսերը միանգամից ամորտիզացնել, այսինքն՝ ծախսագրել: Կան կոնկրետ ժամկետներ, օրինակ` սարքերի, սարքավորումների համար դա 5 տարի է: Այս մեխանիզմով առաջարկվում է բոլոր այն ներդրումների համար, որոնք կկատարվեն մինչև այս տարվա ավարտը, ամորտիզացիայի ժամկետը թողնել տնտեսավարողի հայեցողությանը: Այսպիսով, տնտեսավարողը կարող է մեկ տարվա ընթացքում որոշել, թե ծախսագրումներն ինչպես կատարի:
Կարգավորումը նախատեսված է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների, ձեռք բերվող շենք-շինությունների համար:
Նմանատիպ նյութեր
3059 դիտում
12:36 13-03-2018
Ցորենի և ալյուրի շուկայում տնտեսավարողներն ավելացել են 5 անգամ, նվազել է կենտրոնացվածությունը
3265 դիտում
19:38 13-03-2018
Տնտեսավարողներն օր առաջ պետք է գիտակցեն HACCP համակարգի առավելությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4089 դիտում
13:19 09-04-2020
Հաստատվեց հակաճգնաժամային 10-րդ միջոցառումը. աջակցություն կստանան միկրոձեռնարկատերերը
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»