3831 դիտում
09:13 11-06-2020
Ով կլինի ԳՇ պետի տեղակալ. Քննարկվել է երկու թեկնածություն. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում քաղաքական գործընթացների կտրուկ շրջադարձերի, ինչպես նաև տարբեր տիպի անդրկուլիսային ինտրիգային գործընթացների, որոնք ուղղակիորեն իրենց հետևանքն ու ազդեցությունն են թողնում իշխանության վարքագծի վրա։
Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից, իսկ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվեց ԳՇ պետ:
Ճիշտ է, վերջնական որոշումը հաճախ անսպասելի է լինում, սակայն բնական է, որ մինչ նշանակումը իշխանությունն ակտիվորեն քննարկել է ԳՇ պետի տեղակալի բարձր պաշտոնի հնարավոր հավակնորդների հարցը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, թեկնածուները քիչ չեն եղել, սակայն հիմնական քննարկումն ընթացել է, կամ, ինչպես իշխանության կուլիսներում են խոսում, «տատանումը» եղել է երկու թեկնածուի շուրջ:
Նախ՝ խոսքը 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գեորգի Խաչատուրովի մասին է, որն իրեն հատկապես փայլուն է դրսևորել վերջին շրջանում Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները կասեցնելու առումով և անցյալ տարի գեներալի կոչում է ստացել:
Եվ երկրորդը՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, ով հին կադրային սպաներից է և բավականին լավ ճանապարհ ունի անցած»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2368 դիտում
10:13 01-07-2021
Ի՞նչ կլինի, եթե Արցախում նախագահի թեկնածություն առաջադրի ադրբեջանական կողմից որևէ մեկը. «Ժողովուրդ»
1164 դիտում
14:02 18-02-2014
Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում հայ կնոջ թեկնածություն է առաջադրվել
Այս բաժնից
2455 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
925 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1240 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»