Հնդկաստանում կայծակի հարվածներից 9 մարդ է մահացել, նրանցից 7-ը եղել են երեխաներ
Հնդկաստանի արևմտյան՝ Ռաջաստան նահանգում կայծակի հարվածներից մահացել է 9 մարդ, որոնցից 7-ը եղել են երեխաներ։ Այդ մասին հայտնել է Хinhua գործակալությունը։
Տուժել են մեծ թվով մարդիկ։
Տուժել են մեծ թվով մարդիկ։
Նշվում է, որ բոլոր զոհվածները տարբեր վայրերից են եղել, որտեղ հորդառատ անձրևներից հետո կայծակները հարվածել են։
Մահացու միջադեպերը գրանցվել են Կոտա, Ջալավար և Դհաուլպուր շրջաններում։
Երեխաներից 3-ը զոհվել է Դհաուլպուրի շրջանում, 6 մարդ, այդ թվում ՝ 4 երեխա՝ Կոտա և Ջալավար շրջաններում:
Ռաջասթանի գլխավոր նախարար Աշոկ Գելոտը հայտարարել է, որ կայծակի հետևանքով տուժածներին բժշկական օգնություն է տրամադրվում: