2773 դիտում
20:29 28-06-2020
ՇՎՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Կոտայքի մարզում և խախտումներ արձանագրել մի շարք բենզալցակայաններում և գազալցակայաններում
Այսօր՝ հունիսի 28-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է անցկացրել Հրազդան քաղաքում և Կոտայքի մարզի այլ շրջաններում ևս: Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի խախտումներ են հայտնաբերվել որոշ բենզալցակայաններում և գազալցակայաններում: Նշված տնտեսվարողների մոտ հիմնականում բացակայել են դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:
Բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմաբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է:
Հիշեցնենք, որ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
Նմանատիպ նյութեր
2028 դիտում
20:23 18-07-2020
ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում. արձանագրվել են խախտումներ
2148 դիտում
21:45 27-08-2020
ՇՎՏՄ-ն կասեցումներ է իրականացրել Կոտայքի մարզում, ստուգայց՝ մայրաքաղաքում
747 դիտում
19:09 21-06-2020
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտումներ Զովունիում. ՇՎՏՄ
Այս բաժնից
538 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
622 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք