Պակիստանում աստվածանարգության մեջ մեղադրվողին գնդակահարել են հենց դատարանի դահլիճում
Պակիստանում աստվածանարգության մեջ մեղադրվողին գնդակահարել են հենց դատարանի դահլիճում, հաղորդում է AFP-ը:
Մեղադրվող Թայիր Շամին ԱՀմադը պնդել է, որ նա իսլամի մարգարեն է: Նրան ձերբակալել են 2 տարի առաջ: Ահմադը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Պակիստանում աստվածանարգության համար կարող են ցմահ ազատազրկման կամ մահապատժի դատապարտել:
Փենջաբի նահանգապետը սպանվել է 2011 թվականին այն բանից հետո, երբ պաշտպանել է քրիստոնյայի, ում մեղադրել են աստվածանարգության մեջ: