2391 դիտում
12:17 12-08-2020
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել
Արցախի Հանրապետությունում օգոստոսի 12-ի դրությամբ՝ կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել:
Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին:
Նոր կորոնավիրուսային հիվանդությունն առյսօր հաստատվել է 251 մարդու մոտ, որոնցից 231-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 19, մեկուսացված են 42 քաղաքացի: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 164 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7 418 փորձանմուշի հետազոտություն:
Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:
Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
Նմանատիպ նյութեր
4603 դիտում
22:22 21-05-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի վարակի ևս 4 դեպք. Արցախում այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 33 դեպք
1549 դիտում
11:50 01-09-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 1 դեպք, առայսօր հիվանդությունը հաստատվել է 288 մարդու մոտ
4327 դիտում
18:10 23-04-2020
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր թիվը 8 է
Այս բաժնից
1402 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1216 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1633 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է