2985 դիտում
15:35 14-08-2020
Նախարարությունն առաջարկում է դպրոցներում երկարօրյա ուսուցման կարգ ներդնել
Նախօրեին ԿԳՄՍ նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք էջում շրջանառության մեջ է դրել «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու» մասին նախագիծ, որի ընդունման նպատակն է ստեղծել մեխանիզմներ դպրոցահասակ երեխաներին արդյունավետ, ապահով և որակյալ ուսումնական գործընթացում ընդգրկելու համար:
Ըստ նախագծի հիմնավորման՝ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա խմբերի կազմակերպման հիմնական խնդիրներն են.
1) տնային պայմաններում երեխայի կրթական աջակցության անհնարինության դեպքում` Հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա այդ գործընթացների կազմակերպումը, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար,
2) արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով երեխայի ստեղծագործական ընդունակությունների զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծումը,
3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելը:
Ուսումնական հաստատություններում երկարօրյա խմբերը կկազմակերպվեն հաստատության կողմից դրանցում ընդգրկվող սովորողների և նրանց ծնողների կարիքների ուսումնասիրության հիման վրա:
Երկարօրյա խմբում ընդգրկվելու համար սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի)՝ Հաստատության տնօրենի անունով ներկայացված դիմումի հիման վրա Հաստատության տնօրենի և սովորողի ծնողի միջև ընթացիկ ուսումնական տարվա համար կնքվում է Հաստատության կողմից երկարօրյա ուսուցման կազմակերպման պայմանագիր` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած օրինակելի ձևին համապատասխան:
Երկարօրյա խմբերի կազմը, դրանց հետ աշխատող մանկավարժական աշխատողների անվանական կազմը, երկարօրյա խմբի հետ աշխատանքի տարեկան պլանը և ուսումնադաստիարակչական աշխատանքների կարգացուցակը հաստատվում են Հաստատության տնօրենի հրամանով:
Երկարօրյա խմբերի ծրագրերը (այդ թվում՝ լրացուցից կրթական) հաստատվում եմ կրթության պետական լիազոր մարմնի կողմից:
Երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների առավելագույն թիվը 25 է, փոքրաթիվ սովորողներով դպրոցների դեպքում՝ 15:
Երկարօրյա խմբերում ընդգրկված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, սույն կարգով սահմանված ծառայությունների մատուցումը կազմակերպվում է պետական միջոցներով: Երկարօրյա խմբերում ընդգրկված մյուս սովորողներին երկարօրյա ծառայությունների մատուցումը կարող է կազմակերպվել Հաստատության ֆինանսական միջոցների կամ սովորողների ծնողների կողմից կատարվող մասնակի կամ ամբողջական վճարումների հաշվին:
Հաստատության Երկարօրյա խմբերը ձևավորում են մինչև ընթացիկ ուսումնական տարվա սեպտեմբերի 10-ը և համալրվում են տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության:
Երկարօրյա խմբի ռեժիմը (պարապմունքներ, միջոցառումներ, հանգիստ, սննդի կազմակերպում) չի կարող գերազանցել շաբաթական 30 ժամը:
Երկարօրյա խմբում դասապատրաստմանը օրական հատկացվում է 1-4-րդ դասարաններում՝ մինչև 2, 5-9-րդ դասարաններում՝ մինչև 3 ակադեմիական դասաժամ:
Վերահսկողության համար պատասխանատու է Հաստատության տնօրենը:
Երկարօրյա խմբերի ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացման, սովորողների հաճախումների ապահովման համար պատասխանատու են մանկավարժական աշխատողները և սովորողների ծնողները:
Մանրամասներին ծանոթացեք հետևյալ [url=https://www.e-draft.am/projects/2667/about]հղումով[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
982 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
700 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»