«Չեմ ցանկանում Չինաստանի հետ այժմ առնչություն ունենալ». ԱՄՆ նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում այժմ գործ ունենալ Չինաստանի հետ, և որ առևտրային գործարքները չեղյալ հայտարարելը հավանական սցենար էր, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5550067.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Երեքշաբթի օրը Յումա կատարած այցի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին՝ Թրամփը հանդես էր գալիս հայտարարությամբ ՝ կապված կորոնավիրուսի մասով Չինաստանի գործելակերպի վերաբերյալ:
«Ես հիմա չեմ ցանկանում նրանց հետ գործ ունենալ այն ամենից հետո, ինչ նրանք արեցին այս երկրի և աշխարհի հետ: Ես հիմա չեմ ցանկանում խոսել Չինաստանի հետ»:
Նա նաև ասել է, որ իր քաղաքական հակառակորդ, Դեմոկրատական կուսացության նախագահի հավանական թեկնածու Ջո Բայդենը Չինաստանին ամեն ինչ կտա:
«Բայդենը նրանց ամեն ինչ կտա երկու պատճառով: Առաջինը՝ նա խելացի չէ:, երկրորդը՝ թույլ է: Չինաստանը կարող է տիրանալ մեր երկիրը»:
Նշենք, նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ ԱՄՆ-ում արդեն մեկնարկել են կուսակցական համագումարները: