1448 դիտում
10:10 26-08-2020
Չեխիայի նախագահը ձեռքի վնասվածքով հոսպիտալացվել է
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հոսպիտալացվել է, նրան վիրահատելու են ձեռքի վնասվածքի պատճառով։ Այս մասին Twitter-ում հայտնել է Պրահյան գրադի ղեկավարի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը, փոխանցում է [url=https://ria.ru/20200826/prezident-1576310451.html]ria.ru[/url]-ն։
«Երեքշաբթի երեկոյան պարոն նախագահը ձեռքի վնասվածքի պատճառով տեղափոխվել է Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալ,- նշել է նա։ - Պարոն նախագահը վիրահատվելու է։ Նրա կյանքին սպառնացող վտանգ չկա։ Պարոն նախագահը շփվում է ընտանիքի եւ [պետության ղեկավարի աշխատակազմի] աշխատակիցների հետ»։
Պրահայի Pravo թերթի կայքը, վկայակոչելով նախագահի մամուլի քարտուղարին, հայտնել է, որ վիրահատությունն արդեն սկսվել է, այն անցնում է ընդհանուր անզգայացմամբ։
«Պարոն նախագահը [երեքշաբթի] երեկոյան հեռուստացույց էր դիտում։ Դիտումն ավարտելով՝ նա որոշել է բազկաթոռից ոտքի կանգնել առանց ձեռնափայտի կամ թիկնապահների օգնության։ Սայթաքել է եւ կոտրել աջ ձեռքը»,- տեղի ունեցածի մանրամասներ է հայտնել Օվչաչեկը։
Նմանատիպ նյութեր
1093 դիտում
13:44 07-05-2014
Աբխազիայի նախագահը հոսպիտալացվել է
2162 դիտում
18:19 07-06-2014
ՀԱՀ֊ի նախագահը հոսպիտալացվել է
Այս բաժնից
1372 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1183 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1612 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է