1518 դիտում
11:07 26-08-2020
Թրամփը քաղաքացիություն է շնորհել 5 մարդու՝ Բոլիվիայից, Լիբանանից, Հնդկաստանից, Սուդանից և Գանայից սերածների
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 25-ի ուշ երեկոյան մասնակցել է նոր ամերիկացի քաղաքացիների հպատակագրման արարարողությանը, որը տեղի է ունեցել Սպիտակ տանը Հանրապետական կուսակցության ազգային նախընտրական համագումարի շրջանակում։ Հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։
Քաղաքացիության շնորհման այդ հանդիսավոր արարողութունը, որը վաղօրոք չէր ծանուցվել ո՛չ ԱՄՆ-ի վարչակազմի, ո՛չ էլ Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի կողմից, անցկացրել է ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Չեդ Վուլֆը:
Թրամփը նույն օրն ավելի վաղ հայտարարել էր Վուլֆի թեկնածությունը ներքին անվտանգության նախարարության ղեկավարի պաշտոնում առաջադրելու և այն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատ հաստատման ուղարկելու մտադրության մասին: Տեղական ժամանակով ժամը 22-ից (Երևանի ժամանակով օգոստոսի 26-ի 06:00-ից) հետո Թրամփի ներկայությամբ ամերիկյան քաղաքացիություն է ստացել 5 մարդ՝ Բոլիվիայից, Լիբանանից, Հնդկաստանից, Սուդանից և Գանայից սերածներ, ովքեր վերջին տարիներին մշտապես բնակվել են ԱՄՆ-ում:
Արարարողությունն ուղիղ եթերով հեռարձակել են ԱՄՆ-ի մի քանի՝ նորությունների հեռուստաալիքներ: Այն նաև ցուցադրել են համագումարի պաշտոնական ինտերնետ-կայքում: Թրամփը շնորհավորել է ԱՄՆ-ի նորաթուխ քաղաքացիներին՝ ասելով, որ ուրախ է ողջունել «նոր անդամներին» «հիանալի ամերիկյան ընտանիքում»:
«Ինձ համար պատիվ է լինել ձեր նախագահը»,- ասել է Թրամփը, ում Հանրապետական կուսակցությունն օգոստոսի 24-ին պաշտոնապես հաստատեց որպես իր թեկնածուն: ԱՄՆ-ում հերթական նախագահական ընտրությունները անցկացվելու են նոյեմբերի 3-ին:
Նմանատիպ նյութեր
1825 դիտում
18:00 07-11-2015
Հարավային Սուդանից ՀՀ քաղաքացիների աճյունները հայրենիք կտեղափոխվեն առաջիկա օրերին. ՀՀ ԱԳՆ
1326 դիտում
10:11 15-12-2014
Պորոշենկոն քաղաքացիություն է շնորհել Վրաստանի ՆԳ նախկին ղեկավարին
8323 դիտում
14:06 03-11-2016
Պուտինը քաղաքացիություն է շնորհել հոլիվուդյան հայտնի դերասան Սթիվեն Սիգալին
Այս բաժնից
1372 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1180 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1612 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է