211652_close_icon
views-count17704 դիտում article-date 14:14 09-12-2021

Այս 4 ամսվա ընթացքում կարելի է 100 հատ 10 հարկանի շենք կառուցել. Փաշինյանը բարկացավ

Մենք այս հայտարարությունը հիմա արեցինք, որոշ տեղերում որոշ մարդիկ բահերը կվերցնեն եւ ապօրինի շինարարություն կսկսեն: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը սահմանափակող օրենսդրական փաթեթով, որը ուժի մեջ է մտնելու 2 ամիս  անց:

«Դուք հիշո՞ւմ եք՝ ընտրությունների գիշերն ինչ էր տեղի ունեցել Երեւանում: Մի գիշերվա մեջ Աջափնյակի կեսը խանութ էին սարքել: Ես համաձայն չեմ այս մոտեցման հետ: Մենք պետք է հետին թիվ ֆիքսենք, որ մարդկանց մոտիվացիա չտանք: Հիմա ձեր հայտարարությունից հետո մի քիչ էլ լոբբինգ կանեն, օրենքի ընդունումը կձգձգվի, էլ չեմ ասում կդիմեն ՍԴ, մի 3 ամիս էլ էդտեղ կգնա, Հայաստանի կեսը կլինի ապօրինի շինարարություն: Դա սխալ մոտեցում է: Այս 4 ամսվա ընթացքում կարելի է 10 հարկանի շենք կառուցել 100 հատ:

Հիմա մենք այս քննարկմամբ ահավոր խթան ենք տալիս, որ բոլորը ամեն ինչ թողնեն, գնան, ապօրինի շինարարություն անեն: Սենց բան ոնց կարելի է անել, չի կարելի նման բան անել։ Մենք հիմա իբր պայքարում ենք, բայց երաշխավորում եմ, որ ձեր նշած երեք ամսվա ընթացքում աննախադեպ մեծ ծավալի ապօրինի շինարարություն կսկսվի»,- ասաց Փաշինյանը:

Ի վերջո քննարկումից հետո որոշում կայացվեց նախագիծը անհետաձգելի ճանաչել, արտահերթ Ազգային ժողովի նիստ հրավիրել, արագացված ընթացակարգով ընդունել։ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց նաև հարցի կարգավորման օպերատիվ շտաբ ձևավորել, որ ամենօրյա ռեժիմով բոլոր համայնքներից տեղեկություններ ստացվեն։

Նմանատիպ նյութեր