2558 դիտում
12:05 29-08-2020
ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վերավարակման առաջին դեպքը
ԱՄՆ-ում հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսով վերավարակման առաջին դեպքը, որն աշխարհում 4-րդ հաստատված դեպքն է համարվում, գրում է [url=https://www.livescience.com/coronavirus-reinfection-case-confirmed-us.html]livescience.com[/url]-ը:
Նևադայից գիտնականների խմբի տվյալների համաձայն՝ Ռինո քաղաքի 25-ամյա բնակիչն ապրիլի կեսերին կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ էր հանձնել, որի պատասխանը դրական էր եղել: Այնուհետև ապաքինվել էր, սակայն մայիսին կրկին վարակվել էր, և երկրորդ անգամ հիվանդությունն ավելի ծանր էր ընթացել: Միևնույն ժամանակ տղամարդը վիրուսի նկատմամբ հակամարմիններ է ունեցել:
Հաղորդագրություններն այն մասին, որ կորոնավիրուսով կարելի է մեկ անգամից ավելի վարակվել, բազմիցս են հայտնվել, սակայն դեպքերի մեծ մասը սովորաբար կապված է եղել թեստերի սխալ պատասխանների հետ:
Փաստացի ապացուցված դեպքերը շատ քիչ են՝ արդեն 4-ը. մինչ այդ՝ մեկը գրանցվել էր Հոնկոնգում, երկուսը՝ Եվրոպայում: Գիտնականները դեռ միանշանակ եզրակացության չեն եկել այն հարցում, թե ինչը կարող է կրկնակի վարակման պատճառ դառնալ՝ վիրուսը, կոնկրետ մարդու իմունային համակարգի առանձնահատկությունները, թե այդ գործոնների համադրությունը:
Նշենք, որ կորոնավիրուսի վարակակիրների և զոհերի թվով աշխարհում առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ գրանցվել է վարակման ավելի քան 5,9 մլն դեպք, ավելի քան 181 000 մարդ մահացել է:
Նմանատիպ նյութեր
11760 դիտում
18:30 21-02-2020
Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը, Իրանում՝ 18-րդը
6994 դիտում
20:13 25-02-2020
Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. աշխարհում վարակվածների թիվը կազմում է 80 հազար
83033 դիտում
22:54 26-02-2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Այս բաժնից
1357 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1165 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1600 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է