1512 դիտում
09:13 31-08-2020
Չեռնոգորիայի ընդդիմությունը մտադիր է պահանջել նախագահի հրաժարականը
Չեռնոգորիայի «Հանուն Չեռնոգորիայի», «Խաղաղությունը մեր ազգն է» և «Սևը՝ սպիտակով» ընդդիմադիր դաշինքները մտադիր են ստեղծել փորձագետների կոալիցիոն կառավարություն, որը կհեռացնի իշխանությունից երկրի գործարար առաջնորդ Միլո Ջուկանովիչին։ Այդ մասին [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/9326347]tass.ru[/url]-ին կիրակի հայտարարել է «Հանուն Չեռնոգորիայի ապագայի» դաշինքի առաջնորդ, Պոդգորիցեի համալսարանի ինֆորմատիկայի պրոֆեսոր Զդրավկո Կրիվոկապիչը։
«Ռեժիմը միանշանակ տապալվել է, ձայները հաշվելու ընթացքում պարզ է դառնում, որ ընդդիմության տարբերությունն իշխող կուսակցությունից միայն աճում է։ Մենք, իհարկե, պատրաստ ենք կոալիցիա կազմել երկու ընդդիմադիր կուսակցությունների հետ, և դա կլինի բնական կոալիցիա։ Չեռնոգորիայի համար լավագույն որոշումը կլինի փորձագիտական կառավարությունը»,-հայտարարել է Կրիվոկապիչը։
Խոսելով երկրի նախագահ Ջուկանովիչի հետ համագործակցության մասին՝ Կրիվոկապիչը հայտարարել է․ «Ես չեմ ցանկանում համագործակցել նախագահի հետ, որը Չեռնոգորիայի բոլոր քաղաքացիների նախագահը չէ․ հուսով եմ՝ պարոն Ջուկանովիչը հրաժարական կտա որոշակի ոչ երկիմաստ գործողություններից հետո»։
Նմանատիպ նյութեր
3685 դիտում
18:36 22-11-2015
«Ռեալի» երկրպագուները պահանջել են թիմի նախագահի ու մարզչի հրաժարականը. տեսանյութ
1018 դիտում
12:13 15-12-2024
Դեսպան Հովակիմյանը ներկա է գտնվել Չեռնոգորիայի նախագահի և տիկնոջ կողմից տրված ամանորյա ընթրիքին
Այս բաժնից
1366 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1177 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1609 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է