211652_close_icon
views-count2675 դիտում article-date 10:01 01-09-2020

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կորոնավիրուսի դեմ պայքարում օրինակ վերցնել Շվեդիայից, որը վստահել է հասարակությանը

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շվեդական ռազմավարությունը, որը կառուցվել է իշխանության և հասարակության միջև վստահության հիման վրա, կարող է օրինակ ծառայել մյուս երկրների համար, քանի որ ցույց է տվել իր արդյունավետությունը։ Այս մասին [url=https://www.magic.co.nz/home/news/2020/08/nz-should-move-to-similar-approach-to-covid-as-sweden--who-speci.html]Magic[/url] ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է COVID-19-ի հարցով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ պատվիրակ Դեյվիդ Նաբարոն։ Նրա խոսքով՝ Շվեդիայում կառավարությունը վստահում է հասարակությանը, որը պատասխանում է փոխադարձությամբ։ Ըստ նրա՝ քաղաքացիների գիտակցության վրա շեշտը դնելն ու խիստ կարանտինային միջոցառումների բացակայությունը կարող է օրինակ ծառայել շատ տնտեսությունների համար։ Նաբարոն հավելել է, որ խիստ կարանտինային միջոցառումները լուրջ ազդեցություն են ունենում մարդկանց եկամուտների և փոքր բիզնեսի վրա։ Շվեդական կառավարությունը նախընտրել է անտեսել առողջապահության ոլորտի բազմաթիվ փորձագետների խորհուրդները համավարակի ժամանակ երկիրը փակելու վերաբերյալ և գրեթե բոլոր ոլորտներում ամեն ինչ թողել է այնպես, ինչպես սովորական ժամանակներում է: Վերջին տվյալներով՝ Շվեդիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 84․379 դեպք, որոնցից 5․808-ը՝ մահվան ելքով։

Նմանատիպ նյութեր