Թրամփն Իրանին կոչ է արել մահապատժի չենթարկել 27-ամյա հայտնի ըմբիշին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է Իրանի իշխանություններին՝ կոչ անելով իրանցի հայտնի ըմբիշին մահապատժի չենթարկել հակակառավարական ցույցերի մասնակցելու համար: Թրամփը իր կոչը հղել է Թվիթերի միջոցով:
«Լսել եմ, որ Իրանը ցանկանում է մահապատժի ենթարկել ըմբշամարտի մեծագույն հայտնի աստղ, 27-ամյա Նավիդ Աֆկարիին, որի միակ գործողությունը փողոցներում հակակառավարական ցույցերն են եղել: Նրանք բողոքել են երկրում տնտեսական վիճակի վատթարացման և սղաճի դեմ: Ես շատ երախտապարտ կլինեմ Իրանին, եթե դուք խնայեք այդ երիտասարդի կյանքը և նրան մահապատժի չենթարկեք»,-գրել է Թրամփը:
27-ամյա Նավիդ Աֆկարին ձերբակալվել և մահապատժի է դատապարտվել 2018 թվականի հակակառավարական ցույցերին մասնակցելու մեղադրանքով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Hearing that Iran is looking to execute a great and popular wrestling star, 27-year-old Navid Afkarai, whose sole act was an anti-government demonstration on the streets. They were protesting the “country’s worsening economic situation and inflation”...
— Donald J. Trump (@realDonaldTrump) September 3, 2020