1574 դիտում
15:44 05-09-2020
Եվրամիությունը դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին՝ ընդդիմադիր առաջնորդին ազատազրկելու համար
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնաժողովի խոսնակը դատապարտել է ադրբեջանցի ընդդիմադիր առաջնորդ Թոֆիք Յաղուբլուի վերաբերյալ մեղադրական դատավճռի ընդունումը։
Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/1026819.html]«Արմենպրեսը»[/url], հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Սեպտեմբերի 3-ին «Մուսավաթ» քաղաքական կուսակցության փոխնախագահ Թոֆիք Յաղուբլուն դատապարտվեց չորս տարի երեք ամիս ազատազրկման: Լուրջ հարցեր կան, թե արդյո՞ք պահպանվել են պատշաճ ընթացակարգերը նրա կալանքի և դատավարության ընթացքում: Եվրամիությունը ողջունում է վերջերս Հանրապետական այլընտրանքային կուսակցության (ReAl) գրանցումը որպես քաղաքական կուսակցություն Ադրբեջանում, սակայն պարոն Յագուբլուի դատավճիռը հարցեր է առաջացնում բոլորի համար քաղաքական ազատությունները պաշտպանելու և ընդլայնելու իշխանությունների հանձնառության հետ կապված»:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնաժողովի խոսնակը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերանայել Թ. Յաղուբլուի գործը՝ համաձայն Ադրբեջանի միջազգային ստանձնած պարտավորությունների:
Նմանատիպ նյութեր
9507 դիտում
09:24 10-04-2019
«Սպայկայի» տնօրենին ազատազրկելու որոշումը վաղուց էր կայացվել. «Փաստ»
4000 դիտում
18:07 16-06-2020
Ազգային ժողովը հավանություն տվեց Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու միջնորդությանը
Այս բաժնից
1342 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1150 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1585 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է