2782 դիտում
23:46 06-09-2020
Սաակաշվիլին խոստացել է սեպտեմբերի 7-ին կարևոր հայտարարություն անել՝ Վրաստան իր վերադարձի մասին
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայում բարեփոխումների խորհրդի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սեպտեմբերի 7-ին կարևոր հայտարարություն է անելու իր՝ Վրաստան վերադառնալու մասին, թեպետ նա վրացական քաղաքացիություն չունի, իսկ Վրաստանում նրան հեռակա դատապարտել են ազատազրկման:
Նշենք, որ Սաակաշվիլին բազմիցս է հայտարարել, որ շուտով վերադառնալու է հայրենիք: Այդ հայտարարությունները հաճախակիացել են խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք Վրաստանում կայանալու են հոկտեմբերի 31-ին:
Վրաստանում գործում է նրա կուսակցությունը՝ «Ազգային միասնական շարժումը», որը՝ համաձայն սոցհարցումների, ընդդիմադիր ամենամեծ վարկանիշ ունեցող քաղաքական ուժն է, թեպետ զգալիորեն զիջում է իշխող «Վրացական երազանք» կուսացությանը:
Նմանատիպ նյութեր
1762 դիտում
15:38 18-02-2015
Սաակաշվիլին հայտարարել է 1 տարուց Վրաստան վերադառնալու իր մտադրության մասին
1697 դիտում
17:59 03-06-2015
Սաակաշվիլին խոստացել է վերադարձնել Իվանիշվիլիի փողերը վրաց ժողովրդին
Այս բաժնից
1312 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1117 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1555 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է