2116 դիտում
16:49 13-09-2020
Բելառուսում «Հերոսների երթ» է անցկացվել․ Մինսկում ձերբակալվել է 250 ցուցարար
Այսօր, սեպտեմբերի 13-ին՝ Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի ցույցերի 36-րդ օրը, Մինսկում և այլ քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում, որոնք այս անգամ կոչվում են «Հերոսների երթ»: Բելառուսի մայրաքաղաքից ստացված հաղորդագրությունների համաձայն, անվտանգության ուժերը սկսել են ձերբակալել ցուցարարներին նույնիսկ երթի մեկնարկից առաջ: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-54138492]BBC[/url]-ն։
Մինսկի Ձերժինսկի պողոտայում գտնվող «Ռենեսանս» հյուրանոցում ոստիկանությունն ու անհայտ դիմակավորված մարդիկ սկսել են ծեծել և բերման ենթարկել ցուցարարներին, ովքեր երթից առաջ համեմատաբար փոքր շարքերով քայլում էին դեպի հավաքատեղի:
Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ տեղական ժամանակով ժամը 15-ին Մինսկում ձերբակալվել է շուրջ 250 մարդ:
Մայրաքաղաքից բացի, կիրակի օրը բողոքի ցույցեր են անցկացվում Գրոդնոյում, Գոմելում, Մոգիլևում, Վիտեբսկում, Պոլոցկում, Լիդայում և երկրի այլ քաղաքներում: Ըստ սոցիալական մեդիայի տեսանյութերի, դրանք սովորաբար մի քանի հարյուր մարդկանց մասնակցությամբ համեմատաբար փոքր ցույցեր են:
Նմանատիպ նյութեր
2885 դիտում
19:12 25-03-2017
Բելառուսում «Ազատության օրն» անցել է բռնություններով. ձերբակալվել են 150 ցուցարար և ընդդիմության առաջնորդը
1958 դիտում
13:31 07-09-2020
Բելառուսում երեկ 42 բողոքի ցույց է կազմակերպվել, մասնակիցների թիվը՝ 31.000․ ձերբակալվել է 633 ցուցարար
1850 դիտում
10:40 15-03-2014
Թուրքիայում ողջ գիշերր շարունակվել են բախումները. ձերբակալվել է 40 անչափահաս ցուցարար
Այս բաժնից
880 դիտում
20:36 19-12-2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգստին և էներգետիկ ենթակառուցվածքներին
736 դիտում
19:42 19-12-2024
Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
766 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում