1351 դիտում
13:09 08-09-2020
Թուրքական դատարանն ուզբեկ ահաբեկչին 1368 տարի ազատազրկման է դատապարտել
2017 թվականի հունվարի 1-ին Ստամբուլի Reina ակումբի այցելուներին գնդակահարած ահաբեկիչ, ուզբեկստանցի Աբդուլգադիր Մաշարիպովը թուրքական դատարանի կողմից դատապարտվել է 40 ցմահ ժամկետով ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, Մաշարիպովի ազատազրկման ժամկետը կազմում է 1368 տարի:
2017 թվականի հունվարի 1-ին՝ կեսգիշերից հետո, ահաբեկիչը գնդակահարել էր Թուրքիայի հեղինակավոր Reina ակումբի այցելուներին: Այնտեղ գտնվում էր ավելի քան 700 մարդ: Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 39 մարդ (27 արտասահմանցի), ևս 70-ը վիրավորվել էին:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
Նմանատիպ նյութեր
1330 դիտում
14:46 12-07-2024
Բաքվի դատարանն արցախցի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման
1476 դիտում
14:28 23-01-2014
Զիմբաբվեի բնակչին բռնաբարության համար 290 տարի ազատազրկման են դատապարտել
2693 դիտում
10:13 27-08-2014
Դատախազը միջնորդել է Յուրի Վարդանյանի որդուն դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով. «Առավոտ»
Այս բաժնից
1312 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1117 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1555 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է