1308 դիտում
13:13 11-09-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
Արցախի առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 5 նոր դեպք, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Վարակակիրներից 2-ը նոր օջախից են՝ Ստեփանակերտ քաղաքից, որոնց մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:
Վարակաբանների կողմից աշխատանքներ են իրականացվում հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ: Կորոնավարակի ախտորոշում ունեցող մյուս 3 քաղաքացիներից 1-ը Նորշենից է, 2-ը՝ Ստեփանակերտից: Բոլորն էլ նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ են և նախորոք մեկուսացված էին:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 328 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի: Բժիշկները 7 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 81 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12680 փորձանմուշի հետազոտություն:
Նմանատիպ նյութեր
4603 դիտում
22:22 21-05-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի վարակի ևս 4 դեպք. Արցախում այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 33 դեպք
1549 դիտում
11:50 01-09-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 1 դեպք, առայսօր հիվանդությունը հաստատվել է 288 մարդու մոտ
4327 դիտում
18:10 23-04-2020
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր թիվը 8 է
Այս բաժնից
1276 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1087 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1516 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է