211652_close_icon
views-count32604 դիտում article-date 20:46 31-10-2014

Մահացել է «Մանումենտցի Վաչոն», ով իր հեղինակությամբ հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլեւ` Հայաստանից դուրս

65 տարեկան հասակում քաղցկեղից մահացել է Վաչագան Մովսեսյանը, ով ավելի շատ հայտնի է Մանումենտցի Վաչո անունով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրա ընկերները: Հայաստանի Հանրապետության եւ Արցախի սահմանների պաշտպանության համար պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ» մեդալներով: Բացի այդ, ստացել կառավարության եւ Երկրապահ Կամավորական Միության պատվոգրեր ու հուշամեդալներ: Ընկերները նրան բնութագրում են` որպես գրկաբաց, արժանապատիվ, խոհեմ, իմաստուն անհատի, ով ցանկացած իրավիճակում աչքի է ընկել իր տղամարդկային պահվածքով: Տասնամյակներ շարունակ զբաղվել է Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր համայնքների, հատկապես Հաղթանակ զբոսայգու զարգացման գործով: Մանումենտի բնակիչները նրան այնքան են հարգել, որ հենց «Մանումենտցի Վաչո» էլ անվանել են: Սակայն ընկերները նշեցին, որ նա հարգված էր, ոչ միայն Մանումենտում, այլեւ ամբողջ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս, ինչն էլ վկայում է աշխարհի տարբեր կետերից նրան հրաժեշտ տալու նպատակով Հայաստան ժամանող մարդկանց բազմությունը: Ավելին, քանի որ ավանդապաշտ է եղել հոգեհանգիստը տեղի կունենա Մանումենտում` իրենց տանը, իսկ մյուս օրը տեղի կունենա հուղարկավորությունը: Ամուսնացած էր եւ ունի 4 զավակ:

Նմանատիպ նյութեր