1237 դիտում
10:29 16-09-2020
Յոսհիդե Սուգան՝ Ճապոնիայի նոր վարչապետ
Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր նախագահ Յոսիհիդե Սուգան սեպտեմբերի 16-ին հաստատվել է երկրի վարչապետի պաշտոնում: Այդ մասին հաղորդում է Tass-ը։
Վերջինիս թեկնածությունը պաշտպանել է խորհրդարանի հանգուցային ստորին պալատի պատգամավորների մեծամասնությունը, որը Սահմանադրությանը համապատասխան վճռական խոսք ունի կառավարության ղեկավար ընտրելիս:
Քվեարկությունն ուղիղ եթերով հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում: Սուգայի օգտին քվեարկել է ստորին պալատի 462 պատգամավորներից 314-ը: Նա ձայների մեծամասնություն է ստացել նաեւ վերին պալատում: Առաջիկա ժամերին Սուգան պետք է հայտարարի իր կաբինետի կազմը:
Սպասվում է, որ հանգուցային պաշտոնների մեծ մասը կպահպանեն այն նախարարները, որոնք մտնում էին Սինձո Աբեի վերջին կառավարության կազմի մեջ:
Նմանատիպ նյութեր
1272 դիտում
16:42 04-06-2015
Ուղևորության նպատակն է Ուկրաինային և աշխարհին ցույց տալ Ճապոնիայի դիրքորոշումը. Ճապոնիայի ԱԳՆ
Այս բաժնից
1267 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1084 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1504 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է