211652_close_icon
views-count15323 դիտում article-date 01:32 08-10-2020

Ռուբեն Մելիքյան. «Երեկ Դաշնակցական կամավորականները Հյուսիսում մի կարևորագույն բարձունք են հետ բերել». aravot.am

Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ՖԲ էջում գրում է. 2016-ի մայիսին Արցախում առիթ ունեցա զրուցել դաշնակցական կամավորականների հետ։ Վաշտերից մեկը, մարտական հերթապահությունն ավարտելով, վերադառնում էր Երևան։ Մի միտք շատ հստակ եմ հիշում։ Միջին տարիքի, սասունցու թեթև բարբառով մի կամավորական ասաց՝ էհ, տղա ջան, շատերն են փորձում իրենք իրենց կամ ուրիշներին համոզել, որ պատրաստ են անգամ կյանքը զոհել հանուն հայրենիքի։ Իսկ մենք դրա կարիքը չունենք, որովհետև մենք դաշնակցական ենք – այնտեղ ենք, որտեղ ամենադժվարն է, այնտեղ ենք, որտեղ նույնիսկ անհնարին է։ Երեկ Դաշնակցական կամավորականները Հյուսիսում մի կարևորագույն բարձունք են հետ բերել, և այդ դժվարին մարտական առաջադրանքը կատարելիս մի քանի կամավորականներ անմահացել են… Հավերժ փա՛ռք ընկած հերոսներին։

Նմանատիպ նյութեր