Մեծամասշտաբ բողոքի երթ՝ Լոս Անջելեսում. Արցախի դրոշը լուսարձակվել է Թուրքիայի հյուպատոսական շենքի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Լոս Անջելեսում հայ համայնքը բազմահազարանոց բողոքի խաղաղ ցույց է անցկացրել Թուրքիայի հյուպատոսության առջև:
Ինչպես հայտնել է ամերիկյան abc7 հեռուստաալիքը, մինչև թուրքական հյուպատոսության ենքին հասնելը, հայ համայնքի ներկայացուցիչները խաղաղ երթ են անցկացրել՝ «Արցախը հարձակման տակ է. Խաղաղության երթ» կարգախոսի ներքո»։
Նրանք ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները և վանկարկել «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է» և «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար»։
Բողոքի մեծ ակցիան ու երթը լուսաբանել են ամերիկյան առաջատար լրատվամիջոցները։
Բացի այդ, թուրքական հյուպատոսության շենքը հայերի ջանքերով լուսարձակվել է Արցախի դրոշով՝ հետևյալ գրառումներով. «#ASRTSAKHSTRONG» և «#PEACEFORARMENIA»։