ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարցով բանաձև
ԱՄՆ հանրապետական Թալսի Գաբբարդի նախաձեռնությամբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել բանաձև՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու պահանջով։
Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից։
Կոչ է արվում այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել դաշնակիցների հետ։ Փաստաթղթում հստակ նշվում է հայերի դեմ Անկարայի դրսևորած ագրեսիայի և ահաբեկչներին աջակցելու մասին։