112877 դիտում
21:18 23-10-2020
Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. «Նեսթլե» ընկերության մենեջերը KIA-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 30-ամյա Դավիթ Ստեփանյանը իր վարած KIA Picanto մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, 59-ին Էլետա Ավագյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են հետիոտնի մահը:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարաչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Մկրտիչ Գաբրիելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է «Նեսթլե» ապրանքանիշի քաղցրավենիքի առաքմամբ զբաղվող ընկերությանը, իսկ վարորդ Դ. Ստեփանյանը աշխատում է նշված ընկերությունում՝ որպես մենեջեր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+