211652_close_icon
views-count64129 դիտում article-date 16:54 25-10-2020

Բռնաբարություններ, էթնիկ զտումներ. ՄԱԿ-ը բացահայտում է Սիրիայում Թուրքիայի հանցագործությունները. Jerusalem Post

Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ծայրահեղականներն իրագործել են մի շարք հանցագործություններ Սիրիայի հյուսիսում Անկարայի կողմից Աֆրինը, Ջերաբուլուսը, Իդլիբը եւ Էթ Թել էլ Աբյադն ավելի քան չորս տարի անօրինական օկուպացնելուց հետո, գրում է Jerusalem Post-ը: Հոդվածը հրապարակվել է սեպտեմբերի 19-ին, սակայն [url=https://news.am/arm/news/609700.html?fbclid=IwAR1j-ayTrfOyi9OjhMLbe0zHe0EwuoB8OpEsiU7nUcspkZEqZG1E8JYRdck]NEWS.am[/url]-ը որոշել է ներկայացնել դրանից որոշ հատվածներ՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները: Այդ նյութը հերթական անգամ ապացուցում է, որ Անկարայի ցեղասպան քաղաքականությունը վերջին հարյուրամյակում գրեթե չի փոխվել: «Վերջին տարիներին այդ մեղադրանքները ստացել են շատ ավելի լայն հնչեղություն եւ այժմ ներառվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի կիսամյակային հաշվետվության մեջ: Այս տարի ստացվել են միջազգային հումանիտար իրավունքին հակասող հանցագործությունների ամենաակնհայտ եւ համապարփակ ապացույցները, նշված է զեկույցի մեջ: Հանցագործություններն ուղղված էին ընդդեմ կանանց եւ երեխաների, առաջին հերթին թիրախավորվում էին ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ եզդիներ, քրդեր, քրիստոնյաներ, որոնցից շատերը ենթարկվել են էթնիկ զտումների Սիրիայի՝ Թուրքիայի կողմից օկուպացված տարածքներում: Աբերին Զամանի կողմից գրված Al-Monitor-ի զեկույցում հեղինակը պատմում է տղայի մասին, որն առեւանգվել էր 2019 թվականին Թուրքիայից աջակցություն ստացող ընդդիմադիր Սիրիայի ազգային բանակի կողմից: Նշվում է, որ տղայի գերության ընթացքում ներկա են գտնվել ինչպես սիրիական ազգային բանակի, այնպես էլ ռազմական համազգեստով պաշտոնական անձինք, որոնք խոսել են թուրքերեն: Զեկույցում նաեւ բացահայտված են միջադեպի մանրամասները, երբ Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիացի ծայրահեղականները ստիպում էին սիրիացի տղամարդկանց հետեւել մանկահասակ երեխայի բռնաբարությանը: Այդ դեպքը տեղի է ունեցել Աֆրինում 2018 թվականին: Ավելի քան 150 000 քրդերի ստիպել են լքել իրենց տները օկուպացիայի հետեւանքներից խուսափելու համար, իսկ Անկարան մասնակցել է դեմոգրաֆիական փոփոխություններում, որոնք նույնական են 1990-ական թվականներին Բալկաներում էթնիկ զտումների գործընթացին: Անկարան քրդերին փոխարինել է Սիրիայում խմբերով, որոնք համարել է իր համար առավել լոյալ: Այդ խմբերը թալանել են տեղացիներին, հարձակվել ազգային փոքրամասնությունների կրոնական տաճարների վրա, առեւանգել են կանանց եւ պահել նրանց գաղտնի «սեւ» բանտերում: Թուրքիան ներխուժել է Աֆրին 2018 թվականին «ահաբեկչության» դեմ պայքարի քողի ներքո, սակայն այնտեղ ահաբեկչության որեւէ նշույլ չի եղել: Անկարան օգտագործել է Սիրիայում իր հանցագործներին, իսկ այժմ նաեւ Լիբիայում՝ հավաքագրելով սիրիացի փախստականերին արտասահմանում պատերազմներին մասնակցելու համար: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/609700.html?fbclid=IwAR1j-ayTrfOyi9OjhMLbe0zHe0EwuoB8OpEsiU7nUcspkZEqZG1E8JYRdck]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր