79165 դիտում
15:28 29-10-2020
Եղվարդում մի խումբ երիտասարդ կամավորներ առաջնագիծն անառիկ պահող լեգենդար զինվորների համար գործում են քողարկիչ ցանցեր. կամավորների մեջ է նաև հերոսի մայրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է, Եղվարդ քաղաքում տեղի մի խումբ բնակիչներ կամավորական սկզբունքով սահմանին կանգնած մեր առյուծ ու արծիվ զինվորների համար գործում են քողարկիչ ցանցեր: Աշխատանքները սկսվում են վաղ առավոտյան և ավարտվում կեսգիշերն անց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցանցի պատրաստման համար կամավորները իրենց միջոցներով գնել են հատուկ կտորներ և այլ պարագաներ ու արդեն մի քանի քողարկիչ ցանցեր պարտաստ են: Այն երիտասարդներն ուղարկելու են ՀՀ Պաշտպանության նախարարություն, որպեսզի այնտեղից էլ ուղարկեն առաջնագիծ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում կամավորներն ասում էին. «Մենք՝ որպես Եղվարդ քաղաքի բնակիչներ, այս կերպ ենք միանում Ամուր բանակ-հզոր զինվոր-հզոր հայրենիք գաղափարին:
Եթե մենք այստեղ՝ թիկունքում, անվտանգ ենք, ապա դա շնորհիվ առաջնագծում կանգնած զինվորի է, սպայի է, հրամկազմի է: Չէ՞ որ ինչպես ժամանակին ասում էր Հայոց Սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ մայրաքաղաքի անվտանգությունը սկսում է առջնագծից, ապա մենք պետք է սատար կանգնենք մեր հերոսներին: Հերոսներ, ովքեր մեկ ամսից ավելի է, պայքարում են թուրք-ադրբեջանական խուժանի դեմ:
Առաջնագիծն անառիկ պահող հերոսների քաջագործությունների մասին իմանալով, ի լուր աշխարհի հայտարարում ենք՝ Հաղթելու ենք և այդ հաղթանակը շնորհիվ մեր զինվորների, մեր բանակի, կամավորականների, շնորհիվ նաև թիկունքն անառիկ պահող մեր քաղաքացիների ու համայն հայության համար է լինելու:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե կգտնվեն բարեգործներ, ովքեր անհրաժեշտ կտորով կաջակցեն կամավորներին, ապա նրանք պատրաստ են օր ու գիշեր շարունակել իրենց հայրենանվեր գործը:
ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կամավորների մեջ է նաև առաջնագծում իր ծառայությունը կատարող Արսեն Մարգարյանի մայրը, իսկ Արսենը կարողացել է «ԻԳԼԱ» համակարգով ոչնչացնել հակառակորդի 2 հատ Su 25, 2 հատ Mi 24 ինքնաթիռ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+