Հերթական հզոր նկարը՝ ռազմադաշտից
Լուսանկարում օշականցի կրտսեր սերժանտ Նորիկ Կարապետյանն է, ով առաջնագծում հրետանու հուժկու հարվածներով ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ զինտեխնիկա։
Նրա դիպուկ կրակոցների արդյունքում հակառակորդն ունեցել է նաև մարդկային մեծ կորուստներ։
Ն. Կարապետյանը հունվարին զորացրվելու է։ Նրա մայրն աշխատում է Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում, իսկ հայրը Տեր Զորայր քահանա Կարապետյանն է։