Թիկունքը ուժեղ է հենց այսպիսի անձնվեր մարդկանց շնորհիվ
Patum.am-ում ամեն օր ծանոթանում ու կարդում ենք նորօրյա հերոսների մասին և այս անգամ կծանոթանանք մեր ապագա բժիշկ հերոսի հետ:
Նա 5 -րդ կուրսի ուսանող 21 տարեկան Մինասյան Անահիտն է: Կամավոր բժշկական օգնություն է ցուցաբերում առաջին իսկ օրից:
Տղաները պատմում են, որ շատ հոգատար, սիրալիր, ուշադիր է իրենց հանդեպ և նույնիսկ մի քանի անքուն գիշերներն էլ չի նկատում և առանց տխրության շարունակում է իր առաքելությունը: Ժպիտն էլ դեմքից անպակաս է:
Միշտ ասում է. « Ամեն մարդ պետք է իր դիրքից կռվի: Երբ լքես դիրքդ, այդ ժամանակ քայլ կանես դեպի պարտություն»:
Թիկունքը ուժեղ է հենց այսպիսի անձնվեր մարդկանց միջոցով: Ամեն մեկս մեր հերթին պահենք թիկունքը ամուր: