14967 դիտում
11:09 14-11-2020
Ավտովթար Երևանում․ բախվել են BMW-ն, Lexus-ն ու Kia-ն․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ, նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Սեբաստիայի փողոցի թիվ 118 հասցեի դիմաց բախվել են դեռևս անհայտ վարորդի կողմից կայանված Lexus, Էջմիածին քաղաքի բնակիչ 25-ամյա Գևորգ Զաքարյանի վարած Kia և Երևանի բնակիչ 48-ամյա Արտյոմ Քամալյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Քամալյանի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Հրանտ Քամալյանը և 45-ամյա Դավիթ Քամալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Գ․ Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է կայանված Lexus-ի սեփականատիրոջ ինքնությունը։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+