211652_close_icon
views-count3403 դիտում article-date 21:07 15-11-2020

Արթուր Վանեցյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. Լուսինե Սահակյան. News.am

Միջնորդություն է ներկայացվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Վանեցյանի փաստաբաններից Լուսինե Սահակյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/613577.html]News.am[/url]-ը: «Սակայն դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ արդեն իսկ սկսել էր ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը, այս միջնորդությունը չի միացրել բողոքին եւ քննում է առանձին։ Այսինքն՝ մինչեւ այս պահը քննվում էր Ա. Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցը»,- ասաց Լուսինե Սահակյանը։ Նա նշեց, որ ձերբակալման իրավաչափության հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռացել է խորհրդակցական սենակ։ Սահակյանն ասաց, որ դատական նիստի ընթացքում բավականին հետաքրքրական բացահայտումներ են եղել. «Այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել էին դատարանին, դրանց բովանդակությունը չէր համապատասխանում առնվազն ԱԱԾ-ի հրապարակած ձայնագրությունների հետ։ Մենք ներկայացրել ենք այդ փաստերը։ Դատախազը հայտարարեց, որ հասարակությանը ներկայացնելիս իրենք են որոշել եւ մոնտաժել են ձայնագրությունները։ Այսինքն՝ նա ընդունեց, որ ձայնագրությունները մոնտաժված են»։ Լուսինե Սահակյանը նշեց, որ Ա. Վանեցյանի կասկածանքը նաեւ զայրույթ է առաջացնում այն իմաստով, որ կասկածանքի բովանդակության մեջ նշված է՝ այս պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքներն են հանձնվել Ադրբեջանի Հանրապետությանը. «Այսինքն՝ իշխանությունները եւ վարույթն իրականացնող մարմինը Արցախի Հանրապետությունը համարում են, որ ընդամենը գտնվել են Արցախի վերահսկողության տակ, դրա համար էլ իրենք այսպես դյուրին հանձնել են Ադրբեջանի Հանրապետությանը»։ Պաշտպան Սահակյանը հայտնեց նաեւ, որ այս քրեական գործի ընթացքում իրենց որեւէ ապացույց չի ներկայացվել. «Չի ներկայացվել որեւէ ապացույց, որը կարող էր փաստել, որ Ա. Վանեցյանը որեւէ հանցագործության հետ որեւէ առնչություն ունի։ Ասեմ ավելին, ասում էին՝ այս փուլում այդ ապացույցները բավականին խորությամբ անհրաժեշտություն չկա ներկայացնելու, եւ որեւէ ապացույց չի ներկայացվել»։ Նա ասաց, որ դատական նիստին հարց է բարձրացվել Ա. Վանեցյանի՝ քրեական գործից թաքնվելու վտանգի վերաբերալ. «Չի կարող թաքնվելու ռիսկ լինել՝ որպես ձերբակալման նպատակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ա. Վանեցյանը օրեր շարունակ անընդհատ հրավիրվել է տարբեր քննչական մարմիններ, ներկայացել է։ Նույնիսկ երբ խուզարկություն է կատարվել իր, իր ծնողների բնակարաններում, ինքը տեղյակ է եղել կասկածանքի բովանդակությանը, նրան հրավիրել են ԱԱԾ եւ ինքն էլ ներկայացել է ԱԱԾ։ Ակնհայտ է, որ Ա. Վանեցյանի ձերբակալությունն ապօրինի է, ակնհայտ է, որ այն պիտի ճանաչվի ոչ իրավաչափ, եւ նա պետք է ազատ արձակվի»։

Նմանատիպ նյութեր