342651 դիտում
10:38 16-11-2020
Ավիացիոն մահափորձ 9 դրվագով. «Եղնիկների» հրամանատարից «ազատվելու» համար Ադրբեջանը 44 օր կիրառեց ավիացիա
Զինուժ հաղորդման թղթակից Դավիթ Դավթյանը Ֆեյսբուքի էջում գրում է․
«Ավիացիոն մահափորձ 9 դրվագով
Հայտնի «Եղնիկների» հրամանատարից «ազատվելու» համար Ադրբեջանը 44 օր կիրառեց ավիացիա` թիրախավորելով հատկապես նրա հավանական գտնվելու շինությունը:
9 անգամ: Կործանիչ ավիացիա, հարվածային անօդաչուներ, հրետանային համազարկ, հրթիռային չդադարող գրոհ:
Ողջ մնաց:
Անսասան, ռացիան ձեռքին, զորքը` թիկունքին:
Հավանական այդ շինությունից հիմքերն են մնացել, սյուներն ու թիթեղյա տանիքի բեկորները: ԵՎ սմերչի հրթիռի չպայթած կասետային պայթուցիկները: Յուրաքանչյուր գրոհից հետո, հիասթափվել են, երբ
Գնդապետի նոր հակագրոհն են արձանագրել կամ չեն հասցրել արձանագրել: Հետո կրկին նշան են բռնել արդեն հողին հավասարված շինության ուղղությամբ, էլի հրետակոծել, էլի` անակնկալի եկել:
Խորհրդավոր է հրամանատարը, ճիշտ անառիկ լեռուձորի պես: Մտքերը կարելի է հայացքից կարդալ, ընկալել, առաջ անցնել: Առանց հարցուպատասխանի: Կարճատև լռությունն ամենաերկար զրույցն է, ամենաթեժն ու եզրափակիչը:
Արցախի հերոսի մասին պատերազմական դրվագներ կարելի է ամեն օր պատմել. 44 օր, 44 սխրանք: Իր տեղում է, իր գործին, իր առաքելությանը: Հերթապահություն է կազմակերպում: Բարդությունների մասին, ինչպես սպասելի է, լռում է, իրենց կատարած յուրաքանչյուր հաջողության մասին, նույնպես:
Մնացին անցած մեկուկես ամսում, կպահեն «Եղնիկներում»: Մարտական ծառայությունը շարունակելի է:
Սահմանին ժամկետայիններ են, պայմանագրայիններ, ՄՈԲ: Ստեփանակերտցի Չալյանով է հպարտանում, սխրագործ է: Սպասում են հակառակորդին. իր յուրայինների դիակներն, առանց խղճի, շարունակում է անտեսել, թողնել մարտադաշտում: Հիսունին մոտ են: Միայն այդ դիրքի մոտ:
Ուշադրության կենտրոնում, առաջնագիծն է, մշուշոտ, մառախլապատ, անձրևոտ, անտառապատ ու մեծ հորիզոնում:
Պատերազմի չնահանջած, մինչև վերջին րոպեն մարտնչած, անհաշվելի գրոհներ դիմադրած, ճակատի անխոցելի հրամանատարը.
Գնդապետն իր լեռներում է. «Եղնիկներում»»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ավիացիոն մահափորձ 9 դրվագով Հայտնի «Եղնիկների» հրամանատարից «ազատվելու» համար Ադրբեջանը 44 օր կիրառեց ավիացիա`...
Posted by David Davtyan on 2020 թ. նոյեմբերի 15, կիրակի