5599 դիտում
18:06 22-11-2020
Նարեկ Մալյան. Այդ «չինական ոստիկանները» օլիգարխների կողմից հավաքագրված մարդիկ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման համահիմնադիր Նարեկ Մայլանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանեց, թե ովքեր են դեմքները չինական հագուստներով փակած «ոստիկանները» և ինչպես վնասազերծել կեղծ ոստիկաններին:
Նարեկ Մալյանը նախ նշեց, որ նրանք ոստիկաններ չեն, որովհետև իսկական ոստիկանները տարբերանշաններ են ունենում, որ իմանաս՝ մարդը որ ստորաբաժանումից է:
«Այդ «Չինական ոստիկանները որևէ կապ չունեն իրավապահ համակարգի հետ, իրենք «լևի» շորերը քաշել են իրենց վրա, որովհետև այս դավաճան իշխանության վերջին հենարանը մնացել են այդ կեղծ ոստիկանները, որոնք, ըստ իմ տեղեկությունների, ոմն օլիգարխի հավաքագրած տղերք են»,- ասաց Մալյանը և չբացառեց, որ նրանք որևէ ժամանակ աշխատած լինեն ոստիկանությունում, սակայն հիմա իրավապահ համակարգում չկան:
Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2967 դիտում
13:41 10-05-2022
Այդ «խեղճ ծերունիները» հավաքագրված էին քպ-ի տեղական գրասենյակի կողմից. Արթուր Ղազինյան