211652_close_icon
views-count3247 դիտում article-date 16:13 05-12-2020

Մակրոնը Էրդողանին խորհուրդ է տվել հարգալից խոսել և վատ օրինակ չծառայել հանրության համար

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը թուրք գործընկերոջը խորհուրդ է տվել հարգալից խոսել և վատ օրինակ չծառայել հանրության համար: Գրում է [url=https://www.azatutyun.am/a/30985270.html]«Ազատությունը»[/url]։ Ավելի վաղ` երեկ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե «Մակրոնը բեռ է Ֆրանսիայի համար, հույս հայտնելով, որ դժվարությունների մեջ գտնվող երկիրը կկարողանա շուտով նրանից ազատվել»: «Ես երբեք անձնական բնույթի արձագանք չեմ տալիս, և դա է մեր (Մակրոնի ու Էրդողանի) տարբերությունը: Ես հավատում են հարգանքին: Կարծում եմ` մեր հասարակությունները ավելի ու ավելի բռնի են դառնում, քանի որ առաջնորդները բռնության օրինակ են ծառայում: Եվ ես կարծում եմ նաև, որ քաղաքական առաջնորդների միջև լեզվակռիվը առաջ գնալու ճիշտ ճանապարհը չէ», - ասել է Մակրոնը` լրատվամիջոցներին տված հարցազրույցում: ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների հարաբերությունները վերջին ամիսներին կտրուկ սրվել են մի շարք տարաձայնությունների, այդ թվում` ղարաբաղյան խնդրում Թուրքիայի ձեռնարկած քայլերի պատճառով:

Նմանատիպ նյութեր