211652_close_icon
views-count20785 դիտում article-date 21:18 10-12-2020

Գեղարքունիքի մարզում բախվել են KIA Sorento-ն և Opel Astra-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Ճամբարակ-Իջևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Գեղամ Հովհաննիսյանի վարած KIA Sorento մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 49-ամյա Սարիբեկ Մելքումյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Մելքումյանն ու նրա ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 43-ամյա Նաիրա Պետրոսյանն ու 44-ամյա Հասմիկ Մարեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամաել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր