41420 դիտում
20:56 14-12-2020
Երիկամների լուրջ խնդրով զորակոչված 19-ամյա Արմենը զոհվելուց 2 օր առաջ զինակից ընկերների համար խաչեր էր պատրաստել
19-ամյա Արմեն Բաբելյանը մեկ տարի ուշ է զորակոչվել բանակ՝ երիկամների խնդրի պատճառով: 2020 թ.-ի հուլիսի 20-ին առանց որևէ բուժումների կամ հետազոտման մեկնել է ծառայության՝ Արցախի Մարտունի 2:
Նոյեմբերի 8-ին՝ ծառայությունից 4 ամիս անց, Ա. Բաբելյանը քաջաբար զոհվեց հանուն հայրենիքի:
Հարազատները նրա մարմինը գտել են միայն նոյեմբերի 11-ին: Թեժ մարտի ժամանակ նա գլխի վիրավորում է ստացել, գտնվելով շրջափակման մեջ:
Արմենի հարազատները նշում են, որ նա շատ բարի անձնավորություն էր, բոլորին հասնող:
Վիրավրումից ընդամենը 2 օր առաջ զանգահարել է հարազատներին և ասել, որ ամեն ինչ շատ լավ է, իսկ ինքը տղաների համար խաչեր է պատրաստում:
Արմենը զոհվեց հանուն իր հայրենիքի, հանուն իր ընտանիքի, հանուն բոլորիս..
Փա՛ռք բոլոր նահատակված հերոսներին...