8803 դիտում
23:31 17-12-2020
Կորցնում ենք Սյունիքի կարևորագույն սահմանները, ինչը մոտ ժամանակաշրջանում կբերի Սյունքի ամբողջական կործանմանը, դա թույլ տալու իրավունք չունենք․ Սուրիկ Խաչատրյան
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սյունքի սահմաններին այսօր տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես կարևոր դիրքերը ադրբեջանցիներին հանձնելուն։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․«Սիրելի՛ սյունեցիներՕրհասական է պահը։ Կորցնում ենք Սյունիքի կարևորագույն սահմանները։ Այդ կորուստը շատ մոտ ժամանակաշրջանում կբերի Սյունիքի ամբողջական կործանմանը։ Մենք իրավունք չունենք դա թույլ տալու։
Սյունիքը դեռևս 1988թ֊ին համախմբվեց և պահեց մեր սահմանները։ Այսօր կրկին համախմբվելու ու պայքարելու ժամանակն է։ Ոտքի ելե՛ք, ինքնակազմակերպվե՛ք, պահանջե՛ք դավաճան ղեկավարի հրաժարականը, ամուր կանգնե՛ք սահմաններին և թույլ մի՛ տվեք ազերիները ոտք դնեն սյունյաց անարատ հողին։
Երկու օր առաջ վիրահատվել եմ, գտնվում եմ բժիշկների վերահսկողության տակ։ Շատ շուտով կմիանամ ձեզ, որ միասին ամուր պահենք մեր երկիրը։ Մենք Սյունիք չունենք թշնամուն տալու»։KhachatryanAN_ Կորցնում ենք Սյունիքի կարևորագույն սահմանները։ Այդ կորուստը շատ մոտ ժամանակաշրջանում կբերի Սյունիքի ամբողջական կործանմանը։ Մենք իրավունք չունենք դա թույլ տալու։
Նմանատիպ նյութեր
36992 դիտում
21:02 21-11-2020
Սուրիկ Խաչատրյան. Հիմա հերթը մերն է, իսկ մենք Սյունիք կորցնելու իրավունք չունենք
2986 դիտում
08:34 25-03-2014
Մենք կորցնում ենք Քեսաբը, բայց ախր կորցնում ենք նաև Հայաստանը. ՀԺ
Այս բաժնից
517 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
541 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները