211652_close_icon
views-count56687 դիտում article-date 12:13 18-12-2020

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սյունիքի ներկայիս մարզպետը Ապրիլյան պատերազմի օրերին «Եղնիկներ» լեգենդար զորամասի առաջնագծից ինչ խոսք է ուղղել ժողովրդին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է որպես «Գորիսեցի Մելո», այս օրերին Սյունիքի մարզի վարչական շրջանների ղեկավարների հետ, գրեթե ողջ սյունեցիների հետ պաշտպանում են Սյունիքի դարպասները, քանի որ ունեն լուրջ մտահոգություններ, որ «ինչ-որ հողատուներ փորձում են Սյունիքն էլ վաճառքի հանել»։ Այդ մասին լուրերը ողողել են ողջ համացանցը։ Թեպետ, երեկ, դեկտեմբերի 17-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Սյունիքում հանդիպելով մարզպետի, մարզի քաղաքապետերի և այլ անձանց հետ, հայտնել էր, որ նման մտավախություն չկա։ Իսկ ինչպես կասեր դասականը՝ օդից կախված լուրերը Հայաստանում վերջում իրականություն են դառնում։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ և լուսանկարներ, որոնք արվել են 2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին։ Եվ Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի մարզի մի խումբ կամավորականների հետ, որոնց մեջ է եղել նաև Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ՝ հանրահայտ Զարզանդը, «Եղնիկներ» հայտնի-լեգենդար զորամասի հսկողության տակ գտնվող առաջնագծի ամենաթեժ կետում օրեր շարունակ ծառայություն են կատարել լեգենդար «Եղնիկների» հերոս ու լեգենդար զինվորների ու սպաների հետ։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր