2002 դիտում
11:59 14-01-2021
Ռուս գիտնականների նոր մշակումը կբարելավի ինքնավար մեքենաների «տեսողությունը»
Ազգային հետազոտական միջուկային համալսարանի «МИФИ» գիտնականների կողմից ինքնավար համակարգերի «տեսողությունն» ապահովող առաջին ռուսական միկրոէլեկտրոնային ընդունիչն է մշակվել։ Նրանց կարծիքով, նոր տարրի օգտագործումը կարագացնի լիովին ինքնավար անվտանգ տրանսպորտի ներդրումը: Այս մասին հայտնում են համալսարանի մամուլի ծառայությունից: Գրում է [url=https://ria.ru/20210114/mifi-1592829670.html]РИА Новости[/url]-ն։
Տեխնիկական տեսողության համակարգերը, որոնք օգտագործում են ռադիոյի և օպտիկական ազդանշանների վերլուծությունները, այսօր հնարավորություն են տալիս ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներին զգալ շրջապատը գրեթե նույնքան լավ, որքան մարդը։
Նման համակարգերի առանցքային փոխանցիչ տարր է հանդիսանում, այսպես կոչված, ռադիոուղի - ընդունիչը, կամ սենսորը, որը թույլ է տալիս ընդունել, փոխանցել և ուժեղացնել ազդանշանները։ Այս տեսակի մի քանի ընդունիչներից բաղկացած համակարգն էլ ձևավորում է ինքնավար համակարգերի «տեսողությունը»:
Այս տեսակի ժամանակակից ընդունիչի առաջին ռուսական նմուշը մշակվել է «МИФИ» գիտնականների կողմից։ Նրանց խոսքերով, նոր տարրը մեկ բյուրեղի վրա միավորում է միանգամից մի քանի բաղադրիչ, ինչը զգալիորեն պարզեցնում և նվազեցնում է տեխնիկական «տեսողության» նոր համակարգերի ստեղծման ծախսերը։
Նմանատիպ նյութեր
1805 դիտում
14:49 19-07-2014
Դեռահասի հոգեկան առողջությունը կբարելավի սպորտը, այլ ոչ դեղերը. գիտնականներ
3238 դիտում
22:32 11-06-2018
Թափանցիկ ֆինանսական համակարգ. Հայաստանը կբարելավի ներքին աուդիտի որակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1186 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1006 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
997 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո