2169 դիտում
09:21 15-01-2021
Մահացել է Բորիս Գրաչևսկին
Մանկական երգիծական «Երալաշ» շարքի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչեւսկին, ով ավելի վաղ հոսպիտալացվել էր կորոնավիրուսով, մահացել է 72 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է նրա կինը` Եկատերինա Բելոցերկովսկայան, փոխանցում է [url=https://tass.ru/kultura/10464811]ТАСС[/url]-ը:
Գրաչեւսկին COVID-19-ով վարակվել էր դեկտեմբերի 21-ին, մեկ շաբաթ անց նրան հոսպիտալացրել էին № 52 հիվանդանոց: Ավելի ուշ, դեկտեմբերի 31-ին, Բելոցերկովսկայան ասել էր, որ Գրաչեւսկին գտնվում է կայուն ծանր վիճակում: Նա նաեւ հայտնել էր ամուսնուն վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու մասին:
Գրաչեւսկին ծնվել է 1949 թվականի մարտի 18-ին՝ Մոսկվայում: Ավարտել է Կորոլյովի գործարանին կից Կալինինգրադի մեխանիկական տեխնիկումը, ավելի ուշ՝ Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը՝ «կինոարտադրության կազմակերպում» մասնագիտությամբ: Նա ադմինիստրատոր է աշխատել ռեժիսորներ Ալեքսանդր Ռոուի, Մարկ Դոնսկոյի եւ Վասիլի Շուկշինի ֆիլմերում:
1974-ին Բորիս Գրաչեւսկին, դրամատուրգ Ալեքսանդր Խմելիկի հետ միասին, հիմնադրել է «Երալաշ» մանկական երգիծական կինոշարքը:
Նմանատիպ նյութեր
28294 դիտում
15:11 21-07-2020
Մահացել է երգիչ Բորիս Դավիդյանը՝ Բոկան
1849 դիտում
14:36 17-01-2014
ԼՂՀ փոխոստիկանապետ է նշանակվել Բորիս Ենգիբարյանը
1551 դիտում
14:19 23-01-2014
Մենք դեռ կվերադառնանք Ջոկովիչի հետ. Բորիս Բեկեր
Այս բաժնից
349 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
370 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները