211652_close_icon
views-count2304 դիտում article-date 21:42 26-04-2021

Անձնագրայինը մերժել է լիազորված անձի միջոցով անձնագիր տրամադրել գերությունից ազատված Մարալ Նաջարյանին, ասել են, որ Մարալը պետք է անձամբ Բեյրութից գա․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Մարալ Նաջարյանին անձնագիր չեն տալիս

Մարալը մի քանի ամիս Բաքվի բանտում է եղել ու երբ ազատվել է գերությունից եւ տեղափոխվել Բեյրութ, ադրբեջանցիները Մարալի հայաստանյան անձնագիրը հետ չեն տվել եւ այն մնացել է Բաքվի բանտում։

Մարալի հարազատները դիմել էին ինձ եւ իրավաբան Ալեքսանդր Կոչուբաեւին, ով լիազորված էր Մարալի անունից դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայություն, որպեսզի հաշվի առնելով դեպքի բացառիկությունը, Մարալի անձնագիրը վերականգնեն եւ այն ուղարկենք Բեյրութ։

Ի՞նչ եք կարծում՝ ինչ են պատասխանել։

Այո, մերժել են։ Ասել են՝ Մարալն անձամբ պիտի Բեյրութից գա ու երեւի պիտի ապացուցի, որ գերի է ընկել ու թուրքը իր ՀՀ քաղաքացիության անձնագիրը հետ չի տվել։

Էն որ, ըստ տարբեր լուրերի, մի գունդ թուրքի ՀՀ անձնագիր են տվել ու դա դեռ լուրջ քննության հարց պիտի դառնա, մի դելիկատ հարց ունեմ՝ տեսնես էդ թուրքերը անձամբ ե՞ն գնացել անձնագրային ծառայություն»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Մարալ Նաջարյանին անձնագիր չեն տալիս Մարալը մի քանի ամիս Բաքվի բանտում է եղել ու երբ ազատվել է գերությունից եւ...

Опубликовано Naira Zohrabyan Понедельник, 26 апреля 2021 г.

Նմանատիպ նյութեր