2467 դիտում
09:04 01-06-2021
Հայկ Մարությանը հեռանում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ Երևանի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջին ժամանակահատվածում ճամպրուկային տրամադրությամբ է: Ըստ մեր տեղեկությունների՝ Հայկ Մարությանն իր մտերիմ շրջապատում հայտարարել է, որ եթե այս իշխանությունները վերընտրվեն կամ չընտրվեն, միևնույն է, իր պաշտոնավարումն անհնարին կլինի։
Նիկոլ Փաշինյանը մտադիր է ընտրվելու դեպքում սեպտեմբերին Երևանի քաղաքապետի ընտրություններ անցկացնել։ Իսկ ընդդիմության, հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանի ընտրվելու պարագայում Մարությանը շարունակելու որևէ շանս չունի։ Մեր տեղեկություններով՝ վերջին ժամանակահատվածում Մարությանը ընդհանրապես որևէ մեկի հետ չի շփվում՝ ինչպես թիմակիցների, այնպես էլ աշխատակիցների հետ, ու կարելի է ասել՝ քաղաքապետարանում կյանքը կանգ է առել։
ԱԺ արտահերթ ընտրություններին նա մատը մատին չի տալիս։ Երևանում ՔՊ-ի համար ձայներ բերելու պարտավորությունն իր վրա է վերցրել գործարար Խաչատուր Սուքիասյանը, իսկ քարոզչական մասով՝ Արսեն Թորոսյանը։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հաջորդ նիստը լինելու է հունիսի 22-ին՝ ԱԺ արտահերթ ընտրություններից երկու օր հետո: Ավագանին պետք է ներկայացնի քաղաքապետարանի բյուջեի կատարողականը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4341 դիտում
09:32 04-10-2018
Հայկ Մարությանը որոշել է իր երդման արարողությունը յուրահատուկ ձևով անցկացնել. «Ժողովուրդ»
5728 դիտում
10:09 16-10-2018
Հայկ Մարությանը կհանդիպի աղբահավաքին. պայմանագիրը կլուծարի՞. «Ժողովուրդ»
2269 դիտում
10:44 11-10-2019
Հայկ Մարությանը որոշում կայացնելիս շրջանցել է վերադասին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
934 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1246 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»