211652_close_icon
views-count3754 դիտում article-date 23:40 07-06-2021

«ARARAT Նաիրի» կոնյակը նվաճել է ոսկե մեդալ Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթում

Հունիսին Ճապոնիայի մայրաքաղաքում աշխատանքները ամփոփեց Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթն, որի արդյունքներով ARARAT Նաիրի 20 տարվա հնացմանկոնյակը արժանացել է ոսկե մեդալի և «Կատեգորիայի հաղթող» կոչմանը։
 
Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթն, որը գործում է Ճապոնիայի համապատասխան հետազոտական կենտրոնի կառավարմամբ, միտված է համաշխարհային մակարդակով բացահայտելու և տարածելու բարձր որակի խմիչքները։

Այս տարի մրցույթին մասնակցեցին 427 խմիչքներ աշխարհի տարբեր երկրներից, որոնց թվում էին նաև համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր ապրանքանիշեր։ Այդ իմաստով մրցակցությունը ARARAT Նաիրիի համար ևս թեժ էր, սակայն լեգենդար հայկական կոնյակը հաղթահարեց թե´ մրցույթի առաջին՝ մասնագետների անհատական գնահատականի, թե´ երկրորդ խմբային քննարկումների փուլերը և հայտնվեց «Լավագույներից լավագույնը» անվանակարգում, որի արդյունքում բաշխվեցին մրցույթի ոսկե հաղթանակները։
 
«Ուրախ եմ, որ վերափոխելով մեր կոնյակի արտաքին տեսքը և բացելով ARARAT կոնյակների պատմության մի նոր էջ, մենք կարճ ժամանակում արժանացանք բարձր գնահատականի աշխարհի ամենատարբեր անկյուններում, ամենադժվարաճմասնագետների կողմից։ Սա, կարծում եմ, գալիս է ևս մեկ անգամ ընդգծելու, որ լեգենդար հայկական կոնյակը անվերապահորեն շարունակում է հաղթանակների լավագույն ավանդույթները՝ բացելով նորանոր հեռանկարներ բրենդի առավել լայն և ընդգրկուն առաջխաղացման համար», - նշեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։     
 
1967 թվականին ստեղծված ARARAT Նաիրի կոնյակը արժանացել է 30-ից ավելի ոսկե մեդալների աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներում, սակայն սա առաջին հաղթանակն է ծագող արևի երկրից։ 
 

Նմանատիպ նյութեր